Նկարիչը մարմնի յուղից օճառ է ստեղծել
Մայամիի բնակիչ Օրեսթե-դե-լա-Պաս անունով նկարիչը լիպոսակցիայից հետո մարմնի սեփական յուղից ստեղծել է հատուկ օճառ: Այն կարելի է ձեռք բերել 1000 դոլարով, հայտնում է Novostiua.net-ը:
Նկարիչը լիպոսակցիա է արել անցած տարվա դեկտեմբերին: Միտքն իրականացրել է հանուն արվեստի: Նրա կարծիքով` իր արվեստի հետևորդները պատրաստ են փորձել ամեն ինչ գեղեցիկ երևալու և զգալու համար՝ սկսած սննդամթերքի առևտրից մինչև մարդկային օրգանիզմ:
Օրեսթեն սիրում է միավորել արվեստի և գեղեցկության աշխարհը: 25 տոկոս յուղից և այլ բաղադրիչներից կազմված օճառով լվացվելուց հետո ձեռքերը դառնում են փափուկ:
«Օճառը պարունակում է նաև որոշակի քանակությամբ արյուն, քրտինքի և արցունքի կաթիլներ, ինչպես արվեստի այլ ստեղծագործությունները»,-հայտնել է նկարիչը: