Առա'ջ, Հայաստան. Սիրուշոն աջակցում է Իվետա Մուկուչյանին
Երգչուհի Սիրուշոն, ով 2008 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի լուսանկարն ու մակագրել.
«Իմ ամբողջ աջակցությունն Իվետա Մուկուչյանին այս տարի «Եվրատեսիլ» մրցույթում։ Ես ուրախ եմ, որ մենք ունենք նրան: Լավ ձայն, ինքնավստահություն և կրակ։ Առա՛ջ, Հայաստան»,-նշել է նա: