Էրդողանի փեսան Թուրքիայի վարչապետի հավանական թեկնածուն է
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրաքը, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, Թուրքիայի վարչապետի հավանական թեկնածուն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ալբայրաքը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորություն ունի ոչ միայն այն պատճառով, որ նախագահի փեսան է, այլ նրա համար, որ հենց նա օգնեց էրդողանի որդուն խուսափել այն խնդիրներից, որոնք առաջացել էին նրա՝ «ԻՊ»-ի հետ նավթի առևտուր անելու պատճառով:
Վարչապետի պաշտոնի հավակնորդների թվում է նաև տրանսպորտի նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կհայտարարի հրաժարականի մասին: