Հուլիվուդյան աստղերն իրենց մայրերի հետ (լուսանկարներ)
Երեկ հոլիվուդյան աստղեր Ջեսիկա Ալբան, Բրիթնի Սփիրսը, Ալեսսանդրա Ամբրասիոն, Միրանդա Քերրը և այլ աստղեր նշել են ընտանեկան ամենակարևոր տոներից մեկը' Մայրերի օրը: Այդ օրը ամերիկացիները նախընտրում են գնալ գնումների (շատ խանութներ այդ օրը զեղչեր են հայտարարում), հավաքվում են սեղանի շուրջ' նեղ ընտանեկան շրջապատով կամ գնում են հարմարավետ ռեստորաններից մեկը, նվերներ են տալիս իրենց մայրերին:
Մայրերի օրը սկսել են նշել շնորհիվ Արևմտյան Վիրջինիայի բնակչուհիներից մեկի' Ջարվիսի: Նա ոչ միայն 11 երեխայի մայր է եղել (չնայած նրանցից 4-ն են ապրել), այլև ստեղծել է կանանց բարեգործական կազմակերպություն' էմիգրանտներին ու փախստականներին աջակցող:
Եվ, որպեսզի «սփոփեն» տղամարդկանց, նրանք ստեղծել են նաև հայրերի օր, որը նշում են հունիսի 3-րդ կիրակի օրը: