Մահմուդ Ահմադինեժադին սպառնում է մտրակի 74 հարված
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարող է հայտնվել բանտում՝ նախագահի թեկնածուների գրանցման օրենսդրությունը խախտելու համար: Գործող առաջնորդը ուղեկցել է թեկնածուներից մեկին, ով իր մտերիմն է և համարվում է Ահմադինեժադի հավանական հետնորդը: Սա ցուցադրվել է հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:
Երկրի օրենքն արգելում է նախագահի աջակցությունը պետական բարձր պաշտոնի հավակնող ցանկացած թեկնածուի: Այժմ Իրանի նախագահին սպառնում է 6 ամսվա ազատազրկում, թեև օրենքի համաձայն կա նաև այլնտրանքային պատիժ՝ մտրակի 74 հարված:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահի թեկնածուների գրանցումն ավարտվել է, իսկ ընտրությունները կկայանան հունիսի 14-ին: Իրանի նախագահ է ուզում դառնալ 400-700 մարդ, իսկ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող նախագահել, քանի որ երկու ժամկետ արդեն պաշտոնավարել է, որի ընթացքում էլ կտրուկ սրվել են Իրանի հարաբերությունները Իսրայելի հետ: Մասնավորապես, այս տարվա սկզբին նա հայտարարել է, որ իրանցիները պատրաստ են ջնջել Իսրայելը Երկրի երեսից: