Երևան, 17.Հոկտեմբեր.2024, 00:00 |
ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. այն վ... Վայոց ձորի մարզում բախվել են «Mercedes»-ն ու ... Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացվել է Արց... Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկ... «Տիգրանաշենի դպրոցի տնօրենը թույլ չտվեց մտնել... Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղ... Եղվարդի խճուղին վերածվել է «Վենետիկի»․ վարորդ... Դադարեցվել են դատավոր Գևորգ Բալյանի լիազորութ... Լավրովը ժամանել է Ստամբուլ 5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծ... Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայ... ՄԻՊ-ի նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության... Մինչև սեպտեմբերի 30-ը 84 անհատ վարորդի կողմից... ԱԳ նախարարը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ ... Դանակով 10 անգամ հարվածել և սպանել է 34-ամյա ... Փաշինյանը ՔՊ գրասենյակում է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախա... Կրակոցներ՝ Արարատի մարզում Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մ... Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն Բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վե... Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կոր... Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վ... Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթե... Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան.... Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հ... Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ... Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ... ՔՊ-ն ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է Ավետ Պո... «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ... ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթա... ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախ... Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա... «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ ե... Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթնե... Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դ... Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ... Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալե... Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմ... ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակա... Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան... Բանակում այս տարի ավելի քիչ մահ է գրանցվել, ք... Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռո... Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացո... Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս... Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ ... «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում. Անդրանիկ Քոչարյանն այն... Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մ... Հստակեցվում են ՊՆ կենտրոնական ռազմափորձաքննակ... «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. ... Ջուր չի լինելու․ հասցեներ Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշ... Նա բոլորից ավելի է արժանի Ոսկե գնդակին․ Մեսսի... Գյումրիի փոխքաղաքապետը Գլենդելի թանգարանին է ... Թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան է դիմել ինձ,... Նշագեղձերի հեռացում․ ի՞նչ է պետք իմանալ Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ... «Իմ Ամերիա, իմ Հայաստան»․ Ամերիաբանկը նոր նախ... Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության ... Հենդերսոնը հնարավոր է վերադառնա Անգլիա

Զինուժը պատրաստ է հակառակորդի հնարավոր ագրեսիայի դեպքում արժանի հակահարված հասցնել. Հովիկ Աբրահամյան (լուսանկարներ)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին աշխատանքային այց է կատարել Լոռու և Տավուշի մարզեր: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դեբեդ համայնքում, որտեղ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է SMART կենտրոնի կառուցման շինաշխատանքների ընթացքին: Տեղեկացվել է, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսավորմամբ ՏՏ կենտրոնի կառուցման նպատակով ներդրվելու է ավելի քան 3 մլն դոլար:

 

Կենտրոնն ուղղված է լինելու մարզում ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, նորագույն տեխենոլոգիաների մշակմանը, որոնք կներդրվեն արդյունաբերության տարբեր ճյուղերում: Նախատեսվում է կենտրոնի կառուցման առաջին փուլի աշխատանքներն ավարտին հասցնել այս տարվա նոյեմբերին:
Կառավարության ղեկավարն այնուհետև ուղևորվել է Թումանյան համայնք:

Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է համայնքների խոշորացման ծրագրի արդյունքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ Թումանյանի քաղաքապետարանում արդեն իսկ իրականացվել են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները՝ համայնքին միացած մյուս համայնքների բնակչությանը լավագույնս սպասարկելու նպատակով: Նշվել է, որ Թումանյանի ավագանիում ընդգրկված են քաղաքի բոլոր շրջանները ներկայացնող անդամներ. համատեղ ուժերով աշխատանքներ են տարվում համայնքում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար:

Այնուհետև վարչապետն այցելել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր՝ եղել արտադրամասերում, ծանոթացել այն շահագործող «Վալլեքս» խմբի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքներին: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ հանքավայրի շահագործման առաջին փուլի մեկնարկնապահովելու համար իրականացվել է ավելի քան 350 մլն դոլարի ներդրում:

 

2014 թ. դեկտեմբերից 2016-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում ընկերությունն արդյունահանել և վերամշակել է շուրջ 8,8 մլն տոննա հանքաքար, արտադրել է 141 հազար տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 27,89 տոկոս պարունակությամբ: Ներկայում ընկերությունն ունի շուրջ 1200 աշխատող՝ հիմնականում հարակից Թեղուտ, Շնող և Լոռու մարզի այլ համայնքներից: 2016-ի մարտ ամսվա դրությամբ ընկերության աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 352 հազար դրամ: 2015-ի ընթացքում ընկերության վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2,5 մլրդ դրամ, իսկ 2016-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում այն արդեն իսկ հասել է 4,55 մլրդ դրամի:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ այս տարվա առաջին եռամսայակում ընկերությունն արձանագրել է արտադրության 57 տոկոսի աճ: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ աճը կարտացոլվի ողջ տարվա ընթացքում: «Այս տարի արդեն իսկ ընկերությունը տվել է 16 մլրդ դրամի արտադրություն:

 

Ընկերությունը պղնձի խտանյութի միջազգային գների անկման պատճառով ունի ֆինանսական խնդիրներ. կառավարությունը պատրաստակամ է, կա նաև հանրապետության Նախագահի հանձնարարականը՝ քննարկել և աջակցել այս հզոր ընկերությանը, որն ունի մեծ հեռանկար: Կարևորելով հանքարդյունաբերության զարգացումը՝ մենք մեր աջակցությունն ենք հայտնել նաև մյուս ընկերություններին, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Խոսելով խոշորացված Թումանյան համայնքի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն է նախատեսել՝ համայնքում առկա խնդիրները լուծելու նպատակով: «Խորհրդակցության ընթացքում բարձրացվեց համայնքի դպրոցի վերանորոգման խնդիրը և մենք այն կներառենք 2017 թվականի պետականբյուջեի ծրագրերի թվում: Կվերացվեն նաև Թումանյանի մանկապարտեզում հրդեհի պատճառով առաջացած խնդիրները, ըստ անհրաժեշտության մանկապարտեզում կիրականացվեն շինարարական այլ աշխատանքներ:

Այս համայնքում պատրաստվում ենք կյանքի կոչել լուրջ ծրագրեր, քանի որ այն նաև զբոսաշրջության առումով գայթակղիչ տարածք է: Մասնավորապես, հանձնարարվել է մարզպետին՝ մշակել զբոսաշրջության զարգացման ծրագրեր և ներկայացնել կառավարություն: Մենք նաև տարածքային համաչափ զարգացման նպատակով իրականացնելու ենք ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Թեղուտից վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետ: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել սահմանային անցման կետում` ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ավարտին են հասցվել Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները:

Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետի շինաշխատանքների վերջնական փուլն ավարտին կհասցվի օգոստոսի վերջին: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կհասցվի նվազագույնի, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կարճ ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է քաղաքացիների, այդ թվում տնտեսվարող սուբյեկտների համար սահմանի հատման արդի պայմանների ստեղծումը, կուտակումների վերացումն ու բարձրորակ ծառայությունների մատուցումը:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Նոյեմբերյանում, որտեղ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է համայնքի բնակիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին, ծանոթացել առկա խնդիրներին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները եղել և շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետի խոսքով՝ պետությունն իրականացնելու է ինչպես սոցիալական խնդիրների լուծմանը, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր:

Նոյեմբերյանցիները բարձրացրել են Նոյեմբերյանը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելու հարցը, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել կառավարության սահմանած մի շարք արտոնություններից: Հովիկ Աբրահամյանը խոստացել է սեղմ ժամկետում հարցը քննարկել կառավարությունում:

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ բնակիչների մտահոգություններին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական զինուժը վստահորեն վերահսկում է իրավիճակը և պատրաստ է հակառակորդի հնարավոր ագրեսիայի դեպքում արժանի հակահարված հասցնել: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը կարևորել է ապրիլյան իրադարձությունների օրերին հասարակության, քաղաքական ուժերի համախմբումը մեկ ընդհանուր նպատակի շուրջ:
Վարչապետն այցելել է նաև Ոսկևան, Զորական և Կոթի համայնքներ, հանդիպել տեղի բնակիչներին, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են ճանապարհների, ուսումնական հաստատությունների վերանորոգմանը, գազատարի ներքին ցանցի կառուցմանը և այլն:

Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քննարկել բարձրացված հարցերը և կառավարություն ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. այն վ... Վայոց ձորի մարզում բախվել են «Mercedes»-ն ու ... Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացվել է Արց... Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկ... «Տիգրանաշենի դպրոցի տնօրենը թույլ չտվեց մտնել... Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղ... Եղվարդի խճուղին վերածվել է «Վենետիկի»․ վարորդ... Դադարեցվել են դատավոր Գևորգ Բալյանի լիազորութ... Լավրովը ժամանել է Ստամբուլ 5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծ... Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայ... ՄԻՊ-ի նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության... Մինչև սեպտեմբերի 30-ը 84 անհատ վարորդի կողմից... ԱԳ նախարարը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ ... Դանակով 10 անգամ հարվածել և սպանել է 34-ամյա ... Փաշինյանը ՔՊ գրասենյակում է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախա... Կրակոցներ՝ Արարատի մարզում Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մ... Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն Բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վե... Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կոր... Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վ... Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթե... Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան.... Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հ... Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ... Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ... ՔՊ-ն ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է Ավետ Պո... «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ... ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթա... ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախ... Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա... «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ ե... Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթնե... Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դ... Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ... Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալե... Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմ... ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակա... Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան... Բանակում այս տարի ավելի քիչ մահ է գրանցվել, ք... Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռո... Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացո... Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս... Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ ... «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում. Անդրանիկ Քոչարյանն այն... Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մ... Հստակեցվում են ՊՆ կենտրոնական ռազմափորձաքննակ... «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. ... Ջուր չի լինելու․ հասցեներ Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշ... Նա բոլորից ավելի է արժանի Ոսկե գնդակին․ Մեսսի... Գյումրիի փոխքաղաքապետը Գլենդելի թանգարանին է ... Թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան է դիմել ինձ,... Նշագեղձերի հեռացում․ ի՞նչ է պետք իմանալ Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ... «Իմ Ամերիա, իմ Հայաստան»․ Ամերիաբանկը նոր նախ... Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության ... Հենդերսոնը հնարավոր է վերադառնա Անգլիա
Ամենաընթերցվածը
website by Sargssyan