Թուրքիան պատրաստ է ցամաքային զորք ուղարկել Սիրիա. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա: Այս մասին գրում է РИА Новости-ին:
«Եթե հարկ լինի, ապա մենք ցամաքային զորք կուղարկենք Սիրիա: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երկիրը պաշտպանենք դրսից և ներսից: ՄԱԿ-ը «ԻՊ»-ի դեմ պայքարի բազմաթիվ որոշումներ է կայացրել, այդ իսկ պատճառով ահաբեկիչների դեմ պայքարի մեր բոլոր միջոցները պետք է օրինական լինեն»,-ասել է Դավութօղլուն:
Վարչապետը նաև նշել է, որ իրենք հարգում են միջազգային պայմանանվորվածությունները: