Իվետա Մուկուչյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու ողջ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում հանդիպում են ունեցել Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, Իվետա Մուկուչյանը ներկայացրել է մրցույթի նախապատրաստական ողջ ընթացքը, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաեւ դաշնամուրային նվագակցությամբ և կենդանի կատարմամբ հնչեցրել «LoveWave» մրցութային երգը: