Ադրբեջանում ձերբակալված լրագրող Խադիջա Իսմայլովան արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին
Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովան արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Գիլյերմո Կանոյի անվան ազատ մամուլի համաշխարհային մրցանակին: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Միջոցառումը տեղի է ունեցել Հելսինկիում Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Գիլյերմո Կանոյի անվան մրցանակը տրվում այն մարդուն կամ կազմակերպությանը, ով ներդրում է ունեցել աշխարհի ցանկացած վայրում մամուլի ազատության զարգացման կամ պաշտպանության համար:
Գիլյերմո Կանոն կոլումբացի լրագրող է, ում 1986 թ-ին սպանել են հենց խմբագրության մոտ:
25 հազար դոլար արժողությամբ մրցանակը Իսմայլովայի փոխարեն կստանա նրա մայրը` Էլմիրան, քանի որ Իսմայլովան այժմ ձերբակալած է Ադրբեջանի իշխանությունունների կողմից: Նա 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել, քանի որ ուսումնասիրում էր Ադրբեջանի ղեկարավարությունում կոռուպցիոն դեպքերը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները որակել են Իսմայլովայի ձերբակալությունը որպես քաղաքական: Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ-ը և ՄԲ-ն պահանջել են ազատ արձակել լրագրողին: