Ադրբեջանի ոստիկանությունը սկսել է լայնածավալ գործողություններ իրականացնել
Ադրբեջանի ոստիկանությունը լայնածավալ հատուկ գործողություններ է իրականացնում Զագաթալիի տարածքում: Այս մասին հայտնում է «Report»-ը:
Ինչպես հաղորդվում է՝ այս պահի դրությամբ հատուկ գործողությունների ընթացքում բերման ենթարկվածների թիվը 10 է: Նրանք կրոնական ծայրահեղականներ են:
Համաձայն ստացված տեղեկությունների՝ բերման ենթարկվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում՝ նռնակներ, և արգելված կրոնական գրականություն:
Հիշեցնենք, որ մայիսի մեկին ոստիկանության կապիտան Ռովշան Բալիևի գրասենյակում՝ Ալիաբադ գյուղում, պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը եղել է, երբ հերթապահը բացել էր դուռը: Բացառված չէ, որ անցկացվող հատուկ գործողությունները կապված են ոստիկանության կապիտանի գրասենյակում տեղի ունեցած պայթյունի հետ: