Թուրքիան վիզան չեղարկում է Շենգենյան գոտու երկրների համար
Թուրքիան չեղարկել է Շենգենյան գոտու պետությունների համար վիզաները: Այս մասին հայտնում է «Resmi Gazete»-ի կառավարական աղբյուրը:
Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ տեքստում նշվում է, որ օրենքը փաստացի «ուժի մեջ կմտնի ԵՄ-ի՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի չեղարկումից հետո: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Այս օրենքով Անկարան պատրաստել է օրենսդրական բազա՝ եվրոինտեգրման գործընթացի տեսակետից: Սպասվում է, որ մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը կդիտարկի Թուրքիայի հետ բանակցությունների գործընթացի մասին վերջնական հաշվարկը՝ վիզաների ազատականացման հարցով: Եթե այն ընդունվի, պետք է սկսվի պատրաստություն՝ Շենգենյան վիզաների՝ Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկմանն ընդառաջ: