Զինված ընդհարում՝ Թուրքիայի հարավ-արևելքում. կան զոհեր
Թուրքիայի հարավ-արևելքում զինված ընդհարման հետևանքով մահացել է երկու թուրք զինծառայող և Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 5 անդամ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի գլխավոր շտաբին:
«Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում անջատողական ահաբեկչական կազմակերպության զինյալների՝ նռնակներով և ավտոմատներով հարձակման հետևանքով մահացել են մեր երկու զինյալ ընկերները: Մեր զինվորականներն անհապաղ պատասխան կրակ են բացել և ոչնչացչել 5 ահաբեկչի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայում 2015թ-ի հուլիսից վերսկսկվել է ռազմական կոնֆլիկտը: Այս ընթացքում քուրդ ապստամբների հետ բախումների հետանքով զոհվել է մոտ 400 զինվորական և ոստիկան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է այդ ընթացքում մոտ 5 000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Սակայն Ազգերի ժողովրդավարության քրդամետ կուսակցության ներկայացուցիչները վստահեցնում են, որ գործողությունների ընթացքում մահացել են հարյուրավոր խաղաղ բնակչներ: