Իրանում նախագահի պաշտոնի համար 700 թեկնածու է գրանցվել
Իրանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցումը: Ըստ տվյալների` մասնակցության ցանկություն են հայտնել մոտ 686 մարդ: Ամենաերիտասարդը 19 տարեկան է, իսկ ամենատարեցը` 87 տարեկան: Սա համարվում է ռեկորդային ցուցանիշ, քանի որ նախորդի ժամանակ գրանցվել էր 475 մարդ: Թեկնածուների անունները հաստատելու է Սահմանադրական խորհուրդը:
Գրանցված թեկնածուների մեջ է նաև երկրի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Թեկնածուների անունները կհրապարակվեն մայիսի 22-24:
Սահմանադրության համաձայն` նախագահը պետք է ծնված լինի Իրանում և ունենա Իրանի քաղաքացիություն, չունենա դատվածություն, ինչպես նաև հավատարիմ մնալ իսլամի գաղափարախոսությանը: