Ֆիլիպ Կիրկորովը սատարում է ադրբեջանցի երգչին, ով հանդես կգա Եվրատեսիլում
Ֆիլիպ Կիրկորովը չկարողացավ անտարբեր անցնել Եվրատեսիլ ամենամյա մրցույթի կողքով:
Նա իր մասնակցությունն է ունեցել ադրբեջանցի երգչի՝ Ֆարիդա Մամմադովայի երգի կատարման ժամանակ:
Կիրկորովը ադրբեջանական թիմին է տրամադրել իր լավագույն պարողներից մեկին՝ Ալեքսանդր Կուզմենկոյին. հենց Կուզմենկոն կդառնա Ադրբեջանի կատարման գլխավոր աստղը, ոևն արդեն անվանում են ամենազիլը Եվրատեսիլում:
Այդ երաժշտական համարի ռեժիսորն է հույն պարուսույց Ֆոկաս Եվանգելինոսը, ով Կիրկորովի վաղեմի ընկերն է, հենց նրա միտքն էր Դիմա Բիլանի երգի հայտնի ֆիշկան՝ բալետի պարուհին, ով հայտնվում էր դաշնամուրի միջից:
Այս տարի ևս Ֆոկասը յուրօրինակ բան է մտածել. երգիչ Ֆարիդ Մամմադովը կերգի՝ կանգնելով ապակյա կուբի վրա, որի ներսում էլ հանդիսատեստ կտեսնի երգչի ստվերը(հենց դրա դերն էլ կկատարի Կիրկորովի պարուսույցը):
Կուզմենկոյին սպասում է պարային դժվար էլեմենտներ կատարել՝ անդադար կրկնելով երգչի բոլոր պարային շարժումները:
Երաժշտական կատարումը եզրափակվելու է գրավիչ աղջկա հայտնվելով, ով կրելու է երկար կարմիր զգեստ: