ԱՄՆ-ում առաջին անգամ կցուցադրվի «Եվրատեսիլ»-ը
ԱՄՆ-ում առաջին անգամ կհեռարձակվի «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Մենք հիացած ենք նրանով, որ աշխարհի մեծագույն ժամանցային շոուն առաջին անգամ ցուցադրվելու է աշխարհի մեծագույն հեռուստատեսային շուկայում»,- պատմել է մրցույթի վերահսկիչ Յոն Օլա Սանդը:
Հաղորդվում է, որ հեռարձակման մասին պայմանագիրը կնքվել է «Logo» մալուխային հեռուստաընկերության հետ: