Իրանը 3 անգամ կմեծացնի առևտրաշրջանառությունը Հարավային Կորեայի հետ
Իրանը և Հարավային Կորեան նախատեսում են մեծացնել առևտրային շրջանառությունը 3 անգամ` հասցնելով 18 միլիարդ դոլարի: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեյի հետ հանդիպման ժամանակ:
Ռոհանին հայտարարել է, որ երկու կողմերն էլ նման նպատակ ունեն: Ինչպես հաղորդում է «IRNA» գործակալությունը, երկրներն արդեն ստորագրել են 19 համաձայնագիր ծովային տրանսպորտի, ենթակառուցվածքների, նավթի, բնական գազի, ջրային ռեսուրսների, էլեկտրաէներգիայի, կրթության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Ակնկալվում է, որ, ընդհանուր առմամբ, Իրանը և Հարավային Կորեան կստորագրեն 44 համաձայնագիր երկկողմանի համագործակցության մասին:
Հարավային Կորեայի նախագահը մայիսի 1-3-ը գտնվում է Թեհրանում: Այցը առաջինն է 1962 թ-ին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: