Ի՞նչ եղանակ է սպասվում
Առատ տեղումները կդադարեն, և այս գիշեր ու մայիսի 13-ին մեր տարածքում կդիտվի մասամբ ամպոտ եղանակ: Տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, առատ տեղումներ օրվա ընթացքում չեն սպասվում: Հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա:
Տաթևում մայիսի 13-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ արդեն չեն կանխատեսվում:
Երևանում`մայիսի 13-ին կդիտվի մեծ մասամբ առանց տեղումների եղանակ, երեկոյան տեղ-տեղ կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Գիշերը +12+14, ցերեկը +22+24, երեկոյան +17+19: