Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. բազմաթիվ ավտոմեքենաներ դժվարությամբ էին անցնում Երևանյան լճի մոտի կամրջի տակով
Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Տեղացած անձրևի հետևանքով Երևանյան լճի կամրջի տակ ավտոմեքենաների հսկայական խցանում էր առաջացել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պատճառը տեղացած անձրևի հետևանքով առաջացած սելավն էր, ու եթե պատկան մարմինները ժամանակին մաքրեին ջրահեռացման խողովակները, ապա այս վիճակը չէր լինի, իսկ վարորդներն էլ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ քաղաքային իշխանությունները միայն ամպագոռոռգոռ հայատարում են, թե մայրաքաղաքում բոլոր ջրահեռացման խողովակները մաքրված են, անգամ հորդառատ անձրևի դեպքում մայրաքաղաքի ոչ մի փողոցում անձրևաջրերի կուտակում չես տեսնի։