Երկրորդ պայթյունը Թուրքիայում՝ մեկ օրվա ընթացքում. կա 10 վիրավոր
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Դիարբեքիր նահանգի Դիջլե քաղաքում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասը վիրավոր կա: Այս մասին հայտնում է Gazet.ru-ն՝ հղում տալով «Reuters» անգլիական գործակալությանը:
Պայթյունը տեղի է ունեցել ժանդարմերիայի շենքում: Դեպքի վայր են ուղարկվել շտապ օգնության մեքենաներ:
Անվտանգության ծառայության աղբյուրի փոխանցմամբ, պայթյունի կազմակերպման գործում կասկածվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները:
Սա Թուրքիայում այսօր տեղի ունեցած երկրորդ պայթյունն է: Ինչպես արդեն հայտնել ենք ավելի վաղ, Թուրքիայի Գազիանթեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մարդ է մահացել: