Իլհամ Ալիևը կնոջ հետ այցելել է սահման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, կիրակի օրը եղել են Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտության շփման գծին մոտ շրջաններում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Ալիևի մամուլի ծառայությանը:
Ալիևը եղել է երեք շրջանում՝ Աղդամում, Տերտերում և Բարդայում:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եղել է Տերտերի շրջանի զորամասում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նրան տեղեկացրել է շփման գծի իրավիճակի մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ալիևը հանդիպել է զինծառայողներին:
Ավելի ուշ Ալիևը կնոջ հետ եղել է Տերտերի գյուղերից Գապանլի գյուղում, որը գտնվում է շփման գծից 200 մետր հեռավորության վրա: