Ստամբուլում անկարգությունների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 207 ցուցարարի. կա մեկ զոհ
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում աշխատավորների միջազգային օրը տոնելու ընթացքում՝ անկարգություններից հետո, 200 ցուցարարի է ձերբակալել: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսմեկյան տոնակատարությունը և երթերը Թաքսիմ հրապարակում արգելվել են: Տեղական իշխանությունները մասնագիտական մի շարք միությունների թույլ էին տվել տոնը նշել Ստամբուլի Բաքիրքյոյ շրջանում՝ օդանավակայից ոչ հեռու: Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրային ատրճանակներ է օգտագործել ցուցարարների դեմ:
«Որոշ ապօրինի խմբավորումներ մտադիր էին խաթարել մեր քաղաքացիների անդորրն ու անվտանգությունը՝ ապօրինի երթեր և ցույցեր անելով Տաքսիմ հրապարակում»,- հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում տալով Ստամբուլի քաղաքապետարանի կառավարման հայտարարությանը:
Հաստատվել է, որ ոստիկանության աշխատակիցները ընդհանուր հաշվով բերման են ենթարկել 207 ցուցարարի: ԶԼՄ-ները հաղորդում են, որ անկարգությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ: