Քեյթ Միդլթոնը կհայտնվի «Vogue»-ի հոբելյանական համարի շապիկին (լուսանկար)
Քեմբրիջյան դքսուհի Քեթրին Միդլթոնի լուսանկարները կհրապարակվեն բրիտանական «Vogue» ամսագրի 100-ամյակի առիթով թողարկվելիք համարի շապիկին: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Համարը լույս կտեսնի հունիսին: Այստեղ կլինեն հերցոգուհու 7 լուսանկարները Նորֆոլքի բնապատկերների ֆոնին: Նորֆոլքը Լոնդոնի հյուսիս-արևելյան կոմսություններից է, որտեղ այժմ ապրում են Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կինը` Քեյթը, իրենց երեխաների` երկամյա արքայազն Ջորջի և արքայադուստր Շարլոտայի հետ:
Սա հերցոգուհու առաջին ֆոտոսեսիան է «Vogue»-ի համար: Նրան լուսանկարել է Ջոշ Օլինսը: