Դիմարահարդարվա՞ծ կանանց, թե՞ առանց դրա. ո՞ւմ են նախընտրում տղամարդիկ
Տղամարդկանց ավելի դուր են գալիս այն կանայք, ովքեր հասարակության մեջ երևում են առանց դիմահարդարման կամ շատ թեթև, գրեթե աննշան դիմահարդարմամբ: Ահա այս եզրակացության են եկել ամերիկացի մասնագետները՝ հարցում անցկացնելով տղամարդկանց շրջանում:
Բայց, հետաքրքիրն այն է, որ շատ կանայք (հարցվածների 90 տոկոսը) չի պատկերացնում, թե ինչպես կարելի տանից դուրս գալ առանց դիմահարդարման: Նրանց մեծամասնությունը նույնիսկ պատրաստ է աշխատանքից ուշանալ, բայց ոչ մի դեպքում առանց մեյքափի չհայտնվել հասարակության մեջ: Ընդ որում՝ շատ կանայք էլ ոչնչացնում են իրենց այն լուսանկարերը, որտեղ նրանց դեմքը հարդարված չէ:
Այսպիսի արդյունքներն ավելի շուտ հետևանք են այն բանի, որ տղամարդկանց մեծամասնությունը գրեթե չի կարողանում տարբերել դիմահարդարման որակը: Նրանք չեն հասկանում, որ բնականին մոտ դիմահարդարումը կանանցից շատ ավելի մեծ ունակություններ ու հմտություններ է պահանջում, քան սովորական, վառ, ավանդական դիմահարդարումը: