Թուրքիան ժողովրդավարական քաղաքական զարգացման առումով լավագույն ճանապարհով չի շարժվում. Մարտին Շուլց
Եվրոխորհրդարանի ներկայացուցիչ Մարտին Շուլցը կտրուկ քննադատել է թուրք իշխանությունների քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Թուրքիան ժողովրդավարական քաղաքական զարգացման առումով լավագույն ճանապարհով չի շարժվում»,- այս մասին հայտնել է Շուլցը՝ Համբուրգում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Էրդողանի նախագահության ժամանակ Թուրքիայում ուժեղացել է լրագրողների, ընդդիմադիրների և մշակութային գործունեություն ծավալողների հետապնդումները, իսկ քրդերի հետ հակամարտությունը ավելի է սրվել:
«Այդ հակամարտությունում Թուրքիան չի կարողանա հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Շուլցը:
Բացի այդ Եվրոխորհրդարանի ղեկավարը նշել է Թուրքիայի և ԵՄ-ի համագործակցության անհրաժեշտության մասին` միգրանտների ներհոսքի դեմ պայքարելու համար: