Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
Ինչպես հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից, առաջին քննությունը կլինի հունիսի 3-ին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը կլինի հունիսի 7-ին, «Ֆիզիկան»՝ հունիսի 10-ին, «Օտար լեզուն»՝ հունիսի 14-ին, «Մաթեմատիկան»` հունիսի 17-ին, «Հայոց պատմություն» և «Քիմիան»` հունիսի 21, «Ռուսաց լեզուն»` հունիսի 24:
Երևանում այս տարի կգործի տասը միասնական քննական կենտրոն.
1.ԵՊԲՀ
2.ՀՊՏՀ
3. թիվ 62 ավագ դպրոց
4. թիվ 170 ավագ դպրոց
5. թիվ 189 ավագ դպրոց
6. թիվ 190 ավագ դպրոց
7. թիվ 195 ավագ դպրոց
8. թիվ 20 հիմնական դպրոց
9. թիվ 196 հիմնական դպրոց
10. թիվ 118 ավագ դպրոց