Թուրքիայում 2 հզոր պայթյուն է տեղի ունեցել
Թուրքական «Ռադիկալ» թերթի հաղորդմամբ, այսօր' կեսօրին մոտ, Թուրքիայի Հաթայի շրջանի Ռեյհանլը քաղաքի Աթաթուրքի փողոցում, որտեղ գտնվում է նաև քաղաքապետարանը 15 րոպե ընդմիջումով 2 հզոր պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում զոհվածների թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորները 22-ն են: Հաղորդվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքապետարանի, իսկ 2-րդը' փոստատան շենքի մոտ: Պայթյունի հետևանքով շրջանի մի մասում անջատվել է նաև էլեկտրականությունը: Ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություններ է իրականցնում շրջանում:
Ինչպես հաղորդում է վերոնշյալ լրատվականը, պայթյունի արդյունքում մեծ իրարանցում է սկսվել: Հենց այդ պահին էլ դեպքի վայրից քիչ հեռու հավաքված թուրք երիտասրդները հարձակվել են այդ տարածքով անցնոց սիրիացի փախստականների խմբի վրա: Դեպքի վայր շտապող ոստիկանները օդ կրակելով են միայն կարողացել դադարեցնել միջադեպը և ցրել ամբոխը:
Ըստ`ermenihaber.am-ի պայթյունների մասին լուրը տարածվելու պահին Մարդինի շրջանում գտնվող Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, անմիջապես մեկնել է Հաթայի շրջան: Լրագրողներին տված պարզաբանումներում նա զերծ է մնացել պայթյունի հավանական կազմակերպիչների մասին որևէ որևէ մեկնաբանություն անելուց: Նա միայն որոշ մանրամասներ է հայտնել պայթյունների վերաբերյալ, որոնք իրականացվել են պայթուցիկ նյութը մեքենաների մեջ տեղադրելու և պայթեցնելու եղանակով: Գըուլերը հայտնել է, որ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում կազմակերպիչներին հայտնաբերելու համար:
Նշենք նաև, որ Սիրաիայի սահմանին մերձակա թուրքական այս շրջանի Ջիլվեգյոզու կոչվող անցակետի մոտ ևս մեկ պայթյուն էր որոտացել փետրվարի 11-ին, ինչի հետևանքով զոհվել էր 14 մարդ: