Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքում. կա 5 վիրավոր
Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 18 շենքի դիմաց բախվել են 21-ամյա Կարեն Զաքարյանի վարած Volkswagen մակնիշի 21 ՍՕ 105 և 26-ամյա Մովսես Միսակյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 090 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքվ 2 վարորդներն ու ուղևորներ, 30-ամյա Թաթուլ Զաքարյանը, 26-ամյա Դավիթ Մխիթարյանը և 26-ամյա Գևորգ Ավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ամավիրի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Վիրավորներից Թ. Զաքարյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արմավիրի պահպանության բաժնում։