Բրիտանուհին դաձել է «Vogue»-ի առաջին 100-ամյա մոդելը (լուսանկարներ)
Բրիտանուհի Բո Գիլբերտը դարձել է «Vogue» ամսագրի առաջին 100-ամյա մոդելը: Այս մասին հաղորդում է «Mashable»-ը:
Ամսագրի էջերում կհրապարակվեն Գիլբերտի լուսանկարները «Harvey Nichols» ցանցի համար:
Ամսագրի 100-ամյակին նվիրված համարը կթողարկվի մայիսի 5-ին: Գիլբերտի մասնակցությամբ տեղեկատվական արշավն ուղղված է ամսագրի հոբելյանին, ինչպես նաև ուշադրություն է հրավիրում տարիքային խտրականությանը:
Բիրմինգհեմի բնակչուհու համար սա նորաձևության ընկերության հետ առաջին նկարահանումն է: Գիլբերտը ցուցադրել է այնպիսի բրենդների արտադրանք, ինչպիսիք են «Valentino»-ն, «Céline»-ը, «Lanvin»-ը և «Victoria Beckham»-ը: