Ընտանի կենդանիները կարող են լինել նաև «բժիշկներ»
Շատերը կարևորում են տանը ընտանի կենդանիները առկայությունը և նույնիսկ համարում տան անդամ: Գիտնականները պարզել են, որ որոշ ընտանի կենդանիներ ունակ են անգամ բուժել իրենց տերերին: Օրինակ' կատուները ցավը մեղմացնելու հատկություն ունեն և լավ հասկանում են, թե մարդու մարմնի որ հատվածն է ցավում: Շներին հատուկ է վտանգի առկայությունը զգալու հատկությունը:
Շները կարողանում են կանխորոշել հնարավոր աղետները, ինչպես նաև համարվում են ամենահավատարիմ կենդանիները: Եվ իզուր չէ, որ շունը համարվում է մարդու բարեկամն ու ընկերը: