«Եվրատեսիլ»-ում արգելել են Ղրիմի, ԼՂՀ-ի, Կոսովոյի և մի շարք այլ դրոշներ
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներն արգելված դրոշների ցանկ են հրապարակել, ըստ որի ցանկում ընդգրկված դրոշներն արգելվում է ցուցադրել մրցույթի ժամանակ: Այս մասին հաղորդում է իսպանական «El Diario Vasco»-ն: Այն հաղորդում է, որ Բասկերի երկիր ինքնավար մարզն իսպանական միակ ինքնավար շրջանն է, որի դրոշը հայտնվել է երգի մրցույթի կազմակերպիչների «սև ցուցակում»:
«Սև ցուցակում» են հայտնվել նաև Պաղեստինի, Կոսովոյի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, Դոնեցկի ազգային հանրապետության և Մերձդնեստրի դրոշները: Սրանց կողքին արգելված դրոշների շարքում է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը: