ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Ապրիլի 29-ին, ժամը 12.39-ից մինչև 13.18-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 18 կայանքից Արմավիրի մարզի Կողբավան, Արտամետ, Դալարիկ և Վանանդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1962 կրակոց: