Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ամենամյա միջոցառումը` ԱՄՆ կոնգրեսում
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ կոնգրեսի քսան անդամներ, ներառյալ սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ռոբերտ Դոլդը, ինչպես նաև ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Միջոցառմանը մասնակցում էին Ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարները:
ԱՄՆ կոնգրեսականները նաև անդրադարձան Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիային և դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի ու նրա քաղաքացիական բնակչության դեմ ռազմական ուժի գործադրման` կոչ անելով անմիջապես կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած բնույթի ռազմական օգնությունը ԱՄՆ կողմից:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին նաև հունական, ասորական և քրդական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները: