Բրիթնի Սփիրսը և այլ աստղեր՝ Wango Tango-2013-ի փառատոնին (լուսանկարներ)
Կալիֆորնիայում կայացել է Wango Tango-2013 երաժշտական փառատոնը, որին ներկա են գտնվել բազմաթիվ հանրահայտ կատարողներ:
Փառատոնի բացմամբ իր երգն է կատարել Բրիտնի Սփիրսը, ով կարմիր գորգի վրա է հայտնվել մի քիչ հուզված, սակայն շոուի սկսվելու հետ արագ կողմնորոշվել է և «պայթեցրել» դահլիճը:
Հանդիսատեսին ուրախացնելու գործում Բրիթնիին օգնել են այլ աստղեր, ինչպես՝ Դեմի Լովատոն, Բրունո Մարսը, Ավրիլ Լավրինը և այլք:
Բացի այդ ֆեստիվալի այս տարվա անակնկալը սպասում էր Fall Out Boy-ի երկրպագուներին. խմբի տղաները կատարել են իրենց նոր թողարկվող ալբոմի երգերը:
Երաժիշտներից բացի կարմիր գորգի վրա երևում էին նաև Քարդաշյան ընտանիքի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ջեններ Կենդալը և Կայլի Ջենները, հեռուստահաղորդավար Ռայան Սիկրեստը, դերասանուհի Վիկտորիա Ջաստիսը և այլ աստղեր: