Մարիա Շարապովան նոր զուգընկեր ունի
Մարիա Շարապովան արդեն ունի նոր զուգընկեր: Հայտնի թենիսիստուհին հաստատել է այդ լուրերը` իր կոլեգաների հետ հանդիպման ժամանակ: Շարապովան հանդիպում է բուլղարացի թենիսիստ Գրիգորի Դիմիտրովի հետ:
Սերբիայի ներկայացուցչի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո՝ հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է տարածված այն տեղեկությունը, թե հանդիպում է բուլղարացի թենիսիստ Գրիգորիյ Դիմիտրովի հետ. «Այդ մասին պաշտոնապես հայտարարում եմ»,- ժպիտով նշել է Շարապովան:
Օրեր առաջ համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ Շարապովան և Դիմիտրովը համբուրվում էին:
Իսպանիայի մայրաքաղաքում կայացած քառորդ եզրափակչից հետո ռուս թենիսիստուհին տեսախցիկի էկրանին մարկերով գրել է. «Ինչպե՞ս է ձեզ հաջողվել բռնեցնել մեզ»:
Այնուհետև թենիսիստուհին նշել է, որ բոլորը գիտեն այն մասին, որ ինքը չի սիրում քննարկել իր անձնական կյանքը:
Այն հարցին, թե արդյոք չի՞ ցանկանում Դիմիտրովի հետ զույգով թենիս խաղալ, Շարապովան պատասխանել է.
-Վերջին անգամ զույգով խաղերին ես մասնակցել եմ գրեթե տաս տարի առաջ, և դա այնքան էլ լավ չէ. կարծում եմ՝ դա իմը չէ:
Տեսախցիկները նկարահանել էին նրանց, երբ Շարապովան և իր զուգընկերը ռոմանտիկ հանդիպում են անցկացրել միասին:
Նշենք, որ անցյալ տարի` աշնանը, Շարապովան չեղյալ էր հայտարարել իր նշանադրությունը: