Մայիսի 12-ին հայ նշանավոր կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի ծննդյան օրն է
Էդուարդ Միքայելի Միրզոյանը ծնվել է 1921թվականի մայիսի 12-ին Գորի, Վրաստան - Հոկտեմբերի 5, 2012, Երևան) - հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ։
1908-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1921-ին՝ կոնսերվատորիան: Գրել է հիմնականում կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օպերային պատկերներ, երգեր («Տոնածառ ջան, տոնածառ», «Ծիտիկի երգը» և այլն):
Էդվարդ Միրզոյանը 1941 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Վ. Տալյանի ստեղծագործական դասարան), 1946–48 թթ-ին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թ-ից՝ պրոֆեսոր): Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե...», «Երազ տեսա» և այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը: Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և Անընդհատ շարժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը:
Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է: Հայրենասիրական շնչով են տոգորված «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար: Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար» («Առավոտ», «Մարիամ» և այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար, և այլ գործեր: Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական' «Փլուզում», 1959 թ., «Քաոս», 1974 թ., «Հեղկոմի նախագահը», 1977 թ., «Աքսորական դ 011», 1979 թ., «Խաչմերուկի դեղատունը», 1988 թ., վավերագրական' «Այսօր արևոտ օր է», 1975 թ., բոլորը՝ Հայֆիլմ): Միրզոյանի աշակերտներից են կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: 1956–91 թթ-ին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թ-ից՝ պատվավոր), 1977 թ-ից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թ-ից՝ պատվավոր) նախագահ:
Նշանավոր կոմպոզիտորը կյանքից հեռացավ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին: