Ահաբեկչություն՝ Թուրքիայի Բուրսա քաղաքում. պայթյունն իրագործել է կին ահաբեկիչ-մահապարտը
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Բուրսա քաղաքում, պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Ինչպես հայտնել են թուրք պաշտոնական անձինք, Բուրսայի Մեծ մզկիթում՝ Ուլու Ջամիում, ռումբ է պայթել: Պայթյունն իրականացրել է կին մահապարտ: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17:25-ին:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները և հրշեջները:
Բուրսա քաղաքը հայտնի է արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում: Պայթյունի վայրի մոտակայքում է գտնվում զբոսաշրջիկներին գրավող Օսմանյան մզկիթը և քաղաքային շուկան:
Վերջին ժամանկներս Թուրքիայում նմանատիպ մի քանի դեպք է գրանցվել՝ «Իսլամական պետության» ջիհադիստների և քուրդ ապստամբների կողմից իրագործված: