Շարլ Ազնավուրն այցելել է Երևանի «Թումո» կենտրոն (ֆոտոշարք)
«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության նպատակով Հայաստանում գտնվող Շարլ Ազնավուրը այսօր այցելեց Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Նկարչության դասընթացը տեսնելուց հետո աշխարհահռչակ շանսոնյեն երաժշտական սենյակում լսել է ԹմբաԹային, որ հայկական դասական գործերից մեկն էր կատարում: Իսկ ձայնագրման ստուդիայում նա ծանոթացավ «Decibelle» խմբին և լսեց աղջիկների «Խռոված էր»-ը:
Այնուհետև փայտե աստիճաններում դիտեց ուսանողների աշխատանքներից մի քանիսը, այդ թվում` «Թումո»-ի ստարտափ «Yelling Animation Studio»-ի կարճ անիմացիաները՝ նվիրված Մեծ Եղեռնին: