«ԻՊ»-ն իսլամի հետ կապ չունի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ԻՊ» ահաբեկչական խմբավորումը ոչ մի կապ չունի իսլամի հետ: Այս մասին գրում է «Spunik»-ը:
«Ահաբեկչության և փախստականների ճգնաժամի հետ կապված բոլոր խնդիրները կապվել են իսլամական աշխարհի հետ և մահմեդականների դեմ: Քանի դեռ շարունակվում է մարդկային դրաման, մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում, մենք մուսուլմանների դեմ ագրեսիա ենք ցուցաբերում, չնայած, որ «ԻՊ»-ը կապ չունի իսլամի հետ»,-ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ աշխարհը պետք է սկզբունքային դիրքորոշում ունենա ահաբեկչական խմբավորումների նկատմամբ: