Ստամբուլում ձերբակալվել է ենթադրյալ մարդասպան` Չեչնիայից
Ստամբուլում ձերբակալվել է ծնունդով Չեչնիայից Մահարբի Իսաևը, ով մեղադրվում է նախկին չեչենական զինյալների սպանությունը նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet հրատարակչությունը:
Հրատարակչության տվյալներով` Իսաևը կարող է կապված լինել նախկինում ձերբակալված Յուրի Անիսիմիովի և Ալեքսանդր Սմիրնովի հետ, ովքեր ձերբակալվել էին Թուրքիայում չեչեն ծայրահեղական Աբդուլվահիդա Էդելգիրեևային սպանելու գործում մասնակցություն ունենալու համար: