Մարդիկ համ սահմանին կանգնեն` կյանքները մազից կախված, համ էլ մտածեն աշխատանքը չկորցնելու մասին. Էդ էլ շնորհակալությունն ա՞. Լուսինե Բադալյան
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն նայեք` ինչ է կատարվում: Ես չեմ դադարում զարմանալ, ինֆորմացիաս հստակ է, դիմում եմ իմ բոլոր մեդիա֊ընկերներին` հետազոտելու ու խնդիրը բարձրացնելու խնդրանքով։
Մեր կամավորները, որոնք այս պահին ու արդեն երկար ժամանակ իրենց կյանքը վտանգելով, տուն֊տեղ թողած` սահմանին կանգնած մեր կյանքն են պաշտպանում, ովքեր չեն աշխատում պետական հիմնարկություններում (պետականի դեպքում զինկոմիսարիատից տեղեկանք է գնում, խնդիր չի լինում) աշխատում են մասնավոր սեկտորում, նրանց ազատում են աշխատանքից ու փոխարինում են նոր աշխատուժով ։
Միայն Գլումովի դասակից արդեն 6֊7 հոգի իմացել են, որ ազատված են աշխատանքից ու 20֊ից ավելի կամավոր աշխատում են մասնավոր սեկտորում և սպասում իրենց ազատման հերթին ։ Նորմալ ա՞:
Մարդիկ համ սահմանին կանգնեն` կյանքները մազից կախված, համ էլ մտածեն աշխատանքը չկորցնելու մասին, եթե ստացվի ողջ-առողջ հետ գալ: Էդ էլ շնորհակալությունն ա՞»: