Իրանում հայտնաբերել են թերթաքարային նավթի և գազի պաշարներ
Իրանը մտել է այն պետությունների շարքը, որոնք ունեն թերթաքարային նավթի և գազի սեփական պաշարները: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Իրանի Ազգային հետազոտական ինստիտուտի նավթային արդյունաբերության (RIPI) ներկայացուցիչ Մոհամմեդ Ռեզա Կամալիի հայտարարությանը:
Ըստ նրա, Օսմանի ծովում հայտնաբերել են հսկայական քանակությամբ գազային հիդրատներ, որոնց տակ կան գազի շերտեր: Բացի դրանից, երկրի իշխանություններն ավարտել են երկրի արևմուտքում գտնվող Լորեստանի նահանգում թերթաքարային գազի հայտնաբերման աշխատանքները: Այնտեղ արդեն հայտնաբերվել են գազի ոչ ավանդական պահեստներ:
Նման հետազոտություններ են տեղի ունենում նաև հարավային Խուզեստան նահանգում, որտեղ գտնվում են Իրանի նավթի ամենամեծ պաշարները: Այդպիսով, Իրանն ունի նավթի և գազի մեծ հնարավորություններ: Այս մասին գրում է իրանական «IRNA» գործակալությունը` հղում տալով Կամալիի հայտարարությանը: