Մենք հարուստ ենք Շառլ Ազնավուրի պես մեծանուն արվեստագետներով. Լիլու
Երգչուհի Լիլուն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել աշխարհահռչակ Շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ և մակագրել. «Առաջին անգամ հնարավորություն ունեցա սեղմել մեծանուն հայի ձեռքը, խոսել նրա հետ. երջանիկ եմ ու անսահման հպարտ։ Նրա աչքերում մի ողջ ազգի պատմությունն է, թախիծն ու հաղթանակը։ Մենք հարուստ ենք Շառլ Ազնավուրի պես մեծանուն արվեստագետներով և պետք է երախտապարտ լինենք նրանց այն ամենի համար, ինչ անում են հանուն ողջ հայության»: