Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Մոսկվայում
Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՀԱՊԿ-ում ՀՀ և Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ զետեղեցին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցեցին նաև Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու հազարավոր մոսկվաբնակ հայեր:
Արարողության ավարտին Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ սրբադասված նահատակների բարեխոսության կարգը:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում: