Մենք պետք է միասին լինենք և նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Ռոբ Քարդաշյան (լուսանկար)
Ամերիկյան շոու-աստղ Ռոբ Քարդաշյանը, հետևելով քրոջ՝ Քլոե Քարդաշյանին, Ինստագրամի իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նկարը և գրել. «1915-ի ապրիլի 24-ին 1.5 միլիոն հայերի կոտորեցին Օսմանյան կայսրությունում: Սա շատ կարևոր հիշատակի օր է ինձ և աշխարհասփյուռ միլիոնավոր հայության համար: Մենք պետք է միասին լինենք և նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը»: