Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել 1915 թ-ին մահացած հայերի հարազատներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ցավակցություններն է հայտնել այն հայերի հարազատներին, ովքեր մահացել են Կոստանդնուպոլսում 1915 թ-ին: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Էրդողանը Ստամբուլի հայկական եկեղեցի է ուղարկել նամակ, որում ասվում է, որ Թուրքիայում հարգում են մահացած «օսմանյան» հայերի հիշատակը և կիսում են նրանց հարազատների վիշտը:
Էրդողանը կոչ է արել նաև «չքաղաքականացնել պատմությունը ատելության խիստ հռետորաբանությամբ»` նշելով, որ հայերն ու թուրքերը կապված են ընդհանուր պատմությամբ և ավանդույթներով:
Ինչ խոսք, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին, Թուրքիան իր ժխտողականությամբ ոչ միայն շարունակում է մեկդարյա հանցագործությունը, այլև նման ցինիկ հայտարարություններ է անում: