Հանրահայտ շոումեն Լարի Քինգը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ամերիկյան հայտնի շոումեն Լարի Քինգը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս մասին տեղեկանում ենք Սոնա Հովհաննիսյանի` ռեփեր Միշոյի կնոջ Ինստագրամի էջից, որտեղ նա լուսանկար է հրապարակել Լարի Քինգի հետ և գրել. «Ապրիլի 24-ին մենք հարգելու ենք 1915-ին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը: Շնորհակալություն Լարի, որ Դուք առանց մի վայրկյան վարանելու աջակցեցիք մեզ»: