Ես հպարտ եմ որ հայ եմ, և ինձ չեն հավատացնի, որ իմ նախնիների պատմությունները «չափազանցված» են. Քլոե Քարդաշյան
Քլոե Քարդաշյանը, ով անցյալ տարի քրոջ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան էր այցելել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ինստագրամի իր էջում գրել է.
«Անցյալ տարի Քիմը, Քանյեն, իմ զարմուհիները, մեր թիմը և ես հնարավորություն ունեցանք առաջին անգամ այցելել Հայաստան, և դա փոխեց իմ կյանքը: Այդ հիշողությունները ես երբեք չեմ մոռանա: 1.5 միլիոն կորուսյալ հոգիներ: Արյունը չի ստում:
Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է: Գիտելիքն ուժ է: Եթե մենք ավելի տեղեկացված լինենք, ավելի ճիշտ կգործենք:
Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկային սպանդը արհամարհելի արարքներ են: Մեր պարտականությունն է բոլորին տեղեկացնել, թե ինչ է կատարվել պատմության ընթացքում:
Մենք պարտավոր ենք չլռել, երբ ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ մարդիկ տառապում և խոշտանգվում են իրենց ռասայի կամ դավանանքի պատճառով: Լռությունը խթանում է ոճրագործներին:
Ես հպարտ եմ որ հայ եմ, և ես չեմ լռելու կամ ինձ չեն հավատացնի, որ իմ նախնիների պատմությունները «չափազանցված» են: Այսօր եկեք հարգենք նրանց անմար հիշատակը, ովքեր զոհվել են այդ անհերքելի ատելության հետևանքով»: