Թուրքիայում ազատ են արձակել ձերբակալված հոլանդացի լրագրողին
Թուրքիայի իշխանություններն ազատ են արձակել «Metro» թերթի լրագրողին, ում ձերբակալլ էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Ինչպես հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կոենդերսը, լրագրող Էբրու Ումարն ազատ է արձակվել:
Ինչպես արդեն նշել էինք, լրագրողը Էրդողանին բռնապետ էր անվանել: Էրդողանի նկատմամբ նման վերաբերմունք ցույց տալու և քննադատելու պատճառը էլեկտրոնային նամակի հետ կապված սկանդալն է, որով Հոլանդիայում Թուրքիայի դեսպանատանը հանձնարարվում էր հետևել նիդեռլանդական ԶԼՄ-ների և սոցկայքերի հրապարակումներին, որոնք վիրավորում են Էրդողանին: