Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին (լուսանկարներ)
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, ով ապրիլի 21-ին մեջլիսի նիստերի դահլիճում ցուցադրել էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը զոհ գնացած հայ նահատակ, Թուրքիայի մեջլիսի պատգամավորների լուսանկարները, այսօր մասնակցել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին:
Կարո Փայլանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Առավոտյան մասնակցեցինք Հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպված պատարագին և հարգեցինք 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերին: Այնուհետև այցելեցինք Թուրքիայի բանակում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում 2011 թ-ի ապրիլի 24-ին սպանված հայ Սևակ Բալըքչըի գերեզմանին»: