Երևան, 17.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Չսպասել որևէ ախտանիշի ի հայտ գալուն, ժամանակի... ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. այն վ... Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավո... Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացվել է Արց... Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկ... «Տիգրանաշենի դպրոցի տնօրենը թույլ չտվեց մտնել... Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղ... Եղվարդի խճուղին վերածվել է «Վենետիկի»․ վարորդ... Դադարեցվել են դատավոր Գևորգ Բալյանի լիազորութ... Լավրովը ժամանել է Ստամբուլ 5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծ... Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայ... ՄԻՊ-ի նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության... Մինչև սեպտեմբերի 30-ը 84 անհատ վարորդի կողմից... ԱԳ նախարարը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ ... Դանակով 10 անգամ հարվածել և սպանել է 34-ամյա ... Փաշինյանը ՔՊ գրասենյակում է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախա... Կրակոցներ՝ Արարատի մարզում Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մ... Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն Բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վե... Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կոր... Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վ... Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթե... Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան.... Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հ... Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ... Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ... ՔՊ-ն ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է Ավետ Պո... «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ... ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթա... ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախ... Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա... «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ ե... Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթնե... Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դ... Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ... Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալե... Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմ... ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակա... Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան... Բանակում այս տարի ավելի քիչ մահ է գրանցվել, ք... Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռո... Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացո... Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս... Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ ... «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում. Անդրանիկ Քոչարյանն այն... Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մ... Հստակեցվում են ՊՆ կենտրոնական ռազմափորձաքննակ... «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. ... Ջուր չի լինելու․ հասցեներ Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշ... Նա բոլորից ավելի է արժանի Ոսկե գնդակին․ Մեսսի... Գյումրիի փոխքաղաքապետը Գլենդելի թանգարանին է ... Թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան է դիմել ինձ,... Նշագեղձերի հեռացում․ ի՞նչ է պետք իմանալ Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ... «Իմ Ամերիա, իմ Հայաստան»․ Ամերիաբանկը նոր նախ... Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության ...

Յուրաքանչյուր հայի կյանք պետք է թրծվի ապրիլի 24-ի պահանջատիրական կամքով. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի մայրավանքի առջև ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հավաքված հոծ բազմության առջև:

Ուղերձում Արամ Ա-ն նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ օր չէ, լոկ պատմություն չէ, այլ ամենօրյա տագնապ և պայքար: Նրա խոսքով` յուրաքանչյուր հայի կյանքի օրացույցի վրա ամեն օր ապրիլի 24 դառնա, յուրաքանչյուր հայի կյանք Ապրիլի 24-ի պահանջատիրական կամքով պետք է թրծվի:

Արամ Ա կաթողիկոսի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք դասական ուղղագրությամբ.

«Դա՛րձեալ կը գտնուինք Ապրիլ 24-ի խորհուրդին մէջ եւ ունկնդիր՝ անոր պատգամին։ Ապրիլ 24-ը սոսկ օր չէ, լոկ պատմութիւն չէ, այլ՝ ամէնօրեայ տագնապ ու պայքար։ Իւրաքանչիւր հայու կեանքի օրացոյցին վրայ ամէ՛ն օր Ապրիլ 24 պէտք է դառնայ։ Իւրաքանչիւր հայու կեանքը Ապրիլ 24-ի պահանջատիրական կամքով պէտք է թրծուի։ Իւրաքանչիւր հայու մտածումն ու գործը մեր ազգային պահանջատիրութենէն իր մղումն ու ուղղութիւնը պէտք է ստանայ։ Ա՛յս է հայօրէն ապրելու վաւերական կերպը։

Արդարեւ, 100 տարիներ շարունակ մեր ժողովուրդի զաւակները ա՛յս հաւատքով ու յանձնառութեամբ ապրեցան, իրենց կեանքը վերածելով պահանջատիրական պայքարի՝ ի խնդիր մեր բռնաբարուած իրաւունքներու վերատիրացման։ 2015 թուականին համազգային մաշտապով նշեցինք Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարեդարձը եւ մեր վճռակամութիւնը վերահաստատեցինք վերանորոգ հաւատքով ու տեսիլքով շարունակելու մեր պայքարը։ Հայոց Ցեղասպանութենէն 101 տարիներ յետոյ մենք դարձեալ աշխարհին դիմաց կը յայտարարենք մեր ազգի հաւաքական վճռակամութիւնը ու անտեղիտալի պայքարը։ Կը մերժե՛նք ոեւէ ձ ւի նահանջ, սակարկութիւն կամ զիջում՝ ի հեճուկս մեր նահատակներու իրաւունքներուն։

Այսօր, նո՛յն ցեղասպանը տարբեր մօտեցումներով կը շարունակէ իր ցեղասպանութիւնը հայ ժողովուրդին դէմ։ Արթո՛ւն եղիր, ժողովուրդ հայոց…։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ 1915-ին թուրք կառավարութեան կողմէ պետական մաշտապով ծրագրուած ու գործադրուած ցեղասպանութեան ուրացումը՝ նոյն այդ ցեղասպանութիւնը գործած Թալէաթներու, Էնվերներու եւ Ճեմալներու թոռներուն ու ծոռերուն կողմէ։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ ներկայ Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան առընթեր իր հակահայ քարոզչութիւնը միջազգային համանքի շրջանակներէն ներս՝ իր ունեցած տնտեսական ու դիւանագիտական լայն կարելիութիւններու օգտագործումով։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ Արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիոյ բազմահազար եկեղեցիներու, վանքերու, եկեղեցապատկան ու ազգապատկան կալուածներու, մեր ժողովուրդի զաւակներուն կալուածներու, ինչպէս նաեւ մեր կրօնական ու մշակութային շարժուն թէ անշարժ հարստութեանց բռնագրաւումը թուրք պետութեան կողմէ, տակաւին առանց յիշելու ներկայ ժամանակներուն կատարուող այլ բռնագրաւումներ։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ շուրջ երկու տարիներ առաջ թուրք պետութեան քաջալերանքով Թուրքիայէն ահաբեկիչներու ներխուժումը Քէսապ եւ անոնց գործած բարբարոսային արարքները։
Միթէ ցեղասպանութիւն չե՞ն Պաքուի ու Սումկայիթի ջարդերը նոյն թուրք ցեղին պատկանող ազերիներուն կողմէ ծրագրուած ու գործադրուած։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ վերջերս Թուրքիոյ զօրակցութեամբ ազերիներուն շղթայազերծած պատերազմը Ղարաբաղի դէմ։

Ու կարելի է տակաւին թուել հակահայ մոլուցքով լեցուած արարքներ կամ արտայայտութիւններ ներկայ Թուրքիոյ կողմէ կամ անոր ուղղակի ու անուղղակի քաջալերանքով՝ այլ թրքամէտ ուժերու կողմէ…։

Այ՛ո, նո՛յն ցեղասպան թուրքն է մեր դիմաց կանգնողը՝ տարբեր պիտակներով ու դիմակներով։ Նո՛յն ցեղասպան թուրքն է բանթուրանեան նոյն քաղաքականութիւնը հետապնդող՝ տարբեր մարտավարութեամբ ու ռազմավարութեամբ։

Նո՛յն ցեղասպան թուրքն է որ թրքական ցեղախումբին պատկանող այլ ժողովուրդներու մոլուցքը գրգռելով կը շարունակէ բնաջնջումի նո՛յն քաղաքականութիւնը հայ ժողովուրդին դէմ։ Նո՛յն ցեղասպան թուրքն է, որ տեղ մը արաբները սիրաշահելով, այլ տեղ տնտեսական թէ ռազմական իր կապերը օգտագործելով կը փորձէ իր գործադրած ցեղասպանութիւնը հայ ժողովուրդին դ էմ մոռացութեան դատապարտել եւ Հայաստանը ներքին մաշումի ենթարկել տնտեսական ու դիւանագիտական շրջապատումով։

Իսկ շրջանային թէ միջազգային գերպետութիւններ այսպէս կոչուած իրենց աշխարհաքաղաքական շահերէն մեկնած, ցեղասպան թուրքին ու իր ցեղակիցներուն ոճրային արարքներուն, յարձակողապաշտ մօտեցումներուն ու ծաւալապաշտ նկրտումներուն դիմաց լո՜ւռ կը մնան…։ Մարդկային դարաւոր պատմութիւնը ցոյց կու տայ որ դժբախտաբար աշխարհաքաղաքական շահերը գերիվեր եղած են ազգերու միջեւ պատմական, մշակութային, կրօնական թէ բարոյական արժէքներով շաղախուած բարեկամութենէն։

Մարդկային դարաւոր պատմութիւնը ցոյց կու տայ, որ մարդկային իրաւունքները ու միջազգային օրէնքը տ նտեսական թէ քաղաքական շահերուն դիմաց տեղի են տուած։ Ա՛յս կը յիշեցնէ նաեւ մեր ժողովուրդի դարաւոր պատմութիւնը։ Այս դառն յիշեցումը նաեւ կատարեց վերջին շաբաթներուն Ղարաբաղի դէմ թուրք ազերիներուն կողմէ կատարուած յարձակումը, երբ կարգ մը երկիրներ գաղջ մօտեցում որդեգրեցին եւ ուրիշներ լուռ մնացին միջազգային օրէնքի համաձայն դատապարտելի այս երեւոյթին դիմաց։

Ապրիլ 24-ի այս առաւօտուն երբ կը յիշենք մեր մէկուկէս միլիոն սրբացած նահատակները, մենք կոչուած ենք մեր նահատակներու սրբազան կտակին հաւատարմութեամբ մեր ազգային ուխտը վերանորոգելու։

Համահայկական ճիգով մենք պիտի շարունակենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման մեր պայքարը։ Այս շրջագծէն ներս իրաւական մարզը կը նկատենք հիմնական։ Եւ, ինչպէս ծանօթ է մեր ժողովուրդին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը առաջին գործնական քայլը առաւ իրաւական մարզէն ներս տարի մը առաջ դատ բանալով Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ՝ պահանջելով Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջ, հայ եկեղեցւոյ ու հայ ժողովուրդին։

Արդարեւ, մեր ժողովուրդի զաւակները Հայաստանի ու Արցախի մէջ եւ ի սփիւռս աշխարհի քաջ պիտի գիտնան, որ Հայաստանը աշխարհի քարտէսէն ջնջելու ու մեր ժողովուրդը ոչնչացնելու եւ պատմութեան արխիւներուն մէջ նետելու նո՛յն քաղաքականութիւնը կը շարունակուի մեր ժողովուրդին դէմ՝ Թուրքիոյ ու անոր ցեղակից Ազրպէյճանի կողմէ։

Հետեւաբար, արթո՛ւն եղիր, ժողովուրդ հայոց. մենք մնայուն պատերազմի մէջ ենք։ Մենք շրջապատուած ենք տեսանելի ու ոչ-տեսանելի թշնամիներով։ Մենք բարեկամներ չունինք։ Ինչպէս պատմութեան ընթացքին, այս՛օր եւս Հայաստանը կռուախնձոր է շրջանային թէ միջազգային գերուժերու շահերու միջեւ։ Այս դառն իրողութեան դիմաց մենք մեր ուժին պէտք է վստահինք։

Ա՛յս կը յիշեցնէ մեզի մեր պատմութիւնը. ա՛յս կը թելադրեն նաեւ մեր կեանքին ներկայ պայմանները։ Մեր կեանքը պէտք է համապատասխան կերպով կազմակերպենք ու մեր առաջնահերթութիւնները ճշդենք։ Մենք թոյլ պէտք չէ տանք ո ցեղասպանը փորձէ մեր արիւնով ազատագրուած հողերէն ներս մուտք գործել, մեր պետականութիւնը տկարացնել եւ մեր պահանջատիրութիւնը նսեմացնել։ Արդ, անհրաժեշտ է դիմել հետեւեալ քայլերուն դիմել.-

Ա) Հայոց բանակի հզօրացումը անյետաձգելի ու հրամայական անհրաժեշտութիւն է։ Ի՛նչ պիտի պատահէր մեր ժողովուրդին, եթէ Ղարաբաղի ճակատներուն վրայ մեր հերոս տղաքը իրենց օրինակելի քաջութեամբ, նոյնիսկ իրենց արեան գնով չկռուէին թշնամիին դէմ։ Մենք թոյլ պիտի չտանք որ նոր ջարդ մը կատարուի մեր ժողովուրդին դէմ։

Բ) Հայաստանի դիւանագիտական յարաբերութիւնները պէտք է դառնան աւելի ազդու ու մարտունակ։ Այս ուղղութեամբ Սփիւռքը իր ունեցած հարուստ փորձառութեամբ կրնայ օժանդակել Հայաստանի արտաքին յարաբերութեանց, յատկապէս հայոց ցեղասպանութեան հետ աղերս ունեցող աշխատանքներու գծով։

Գ) Ներկայ համաշխարհայնացած աշխարհին մէջ քարոզչական պատերազմը մեծապէս ազդեցիկ դեր ունի, տնտեսական, քաղաքական ու զինուորական ազդակներու կողքին։ Մեր քարոզչական աշխատանքները եւս պէտք է դառնան աւելի կազմակերպ ու աշխոյժ՝ սփիւռքին կատարելիք կարեւոր ներդրումով։

Անհրաժեշտ է հետեւաբար մեր ո՛ղջ ներուժը, մեր ամբողջ կարողականութիւնը եւ բոլոր կարելիութիւնները ի սպաս դնել այս նուիրական նպատակին։ Համահայկական այս նպատակին իրագործումը կը պահանջէ մեր ժողովուրդի ուժերուն մէկտեղում, աշխատանքի ներդաշնակում ու միասնականութեան ամրապնդում։ Սա լոզունգ չէ այլ՝ գործի հրաւէր. եւ՝ ա՛յսօր, վաղը ո՜ւշ է արդէն։ Հարկ է ըլլալ արթուն. հարկ է ըլլալ նաեւ իրապաշտ։ Զգացական ու պարագայական մօտեցումները կրնան Հայաստանն ու Ղարաբաղը աւելի վտանգալից կացութիւններու դիմաց դնել ու մեր ժողովուրդը նոր տագնապներու առաջնոր դել։

Ղարաբաղի պաշտպանութիւնը ու անոր անկախութեան ամրացումը ճակատագրական կարեւորութիւն ունի Հայաստանին համար, ինչպէս Հայաստանի հանրապետութեան հզօրացումը իր բոլոր բնագաւառներով, ներքին թէ արտաքին ճակատներով առանցքային նշանակութիւն ունի մեր ազգային պահանջատիրական պայքարին համար։ Ա՛յս պէտք է դառնայ մեր համահայկական քաղաքականութիւնը։ Ա՛յս է Հայաստանի ու Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ու հզօրացման ճամբան. ա՛յս է մեր ժողովուրդի իրաւունքներու հատուցման ճամբան»։

Չսպասել որևէ ախտանիշի ի հայտ գալուն, ժամանակի... ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. այն վ... Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավո... Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացվել է Արց... Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկ... «Տիգրանաշենի դպրոցի տնօրենը թույլ չտվեց մտնել... Բաքուն Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղ... Եղվարդի խճուղին վերածվել է «Վենետիկի»․ վարորդ... Դադարեցվել են դատավոր Գևորգ Բալյանի լիազորութ... Լավրովը ժամանել է Ստամբուլ 5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագիծ... Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայ... ՄԻՊ-ի նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության... Մինչև սեպտեմբերի 30-ը 84 անհատ վարորդի կողմից... ԱԳ նախարարը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ ... Դանակով 10 անգամ հարվածել և սպանել է 34-ամյա ... Փաշինյանը ՔՊ գրասենյակում է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախա... Կրակոցներ՝ Արարատի մարզում Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մ... Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն Բախվել են «Mercedes»-ը և «Toyota Camry»-ն. վե... Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կոր... Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վ... Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով հաղթե... Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան.... Մշտադալար թփեր՝ Ալեք Մանուկյան փողոցում Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հ... Ոստիկանությանը հայտնել է, որ հարեւանը ոչ սթափ... Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված ... ՔՊ-ն ՀՌՀ անդամի պաշտոնում առաջադրել է Ավետ Պո... «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ... ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթա... ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախ... Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականությա... «ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է Պացիենտի կյանքից զրկվելուց հետո ստուգումներ ե... Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթնե... Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դ... Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ... Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալե... Երևանում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմ... ՆԳ նախարարն ու ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակա... Երբ Ջերմուկի վրա հարձակում էր, ռուսները փախան... Բանակում այս տարի ավելի քիչ մահ է գրանցվել, ք... Եվրոպական երկրների դեսպաններն այցելել են Լոռո... Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացո... Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... «Մի՛ արեք, ես ձեր հերն անիծելու եմ». ԱԺ անվտա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս... Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ ... «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում. Անդրանիկ Քոչարյանն այն... Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մ... Հստակեցվում են ՊՆ կենտրոնական ռազմափորձաքննակ... «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. ... Ջուր չի լինելու․ հասցեներ Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշ... Նա բոլորից ավելի է արժանի Ոսկե գնդակին․ Մեսսի... Գյումրիի փոխքաղաքապետը Գլենդելի թանգարանին է ... Թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան է դիմել ինձ,... Նշագեղձերի հեռացում․ ի՞նչ է պետք իմանալ Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ... «Իմ Ամերիա, իմ Հայաստան»․ Ամերիաբանկը նոր նախ... Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan